Ինչպես են պատրաստվում է BMW-ի մեքենաները գործարանում (տեսանյութ)

Business Insider-ը տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես են Հարավային Կարոլինայի գործարանում պատրաստվում BMW-ի X3, X5, X6 մոդելները:

Արտադրամասում գերմանական մեքենաների պատրաստման աշխատանքները կողք-կողքի իրականացնում են ավելի քան 500 ռոբոտ սարքավորում և 450 աշխատակից:

Մեկ մեքենայի կմախքը կազմված է 450 մասից: Ռոբոտները զոդավորում են բոլոր միակցվող բաղադրիչ մասերը: Յուրաքանչյուր մեքենա պատվում է ներկի 5 շերտով: Այնուհետև աշխատակիցները կրկին ստուգում են բոլոր միակցվող հատվածները, որից հետո ռոբոտ սարքերը վերջնական գույնն են տալիս մեքենային: Ներկման բաժնում մեքենան 12 ժամ է մնում:

Այնուհետև հաջորդում է մեքենայի մյուս բոլոր մասերի հավաքումը: Սրահի կահավորումը նույնպես իրականացվում է և՛ ռոբոտների, և՛ աշխատակիցների միջոցով: Այնուհետև մեքենան համալրվում է վառելիքով և ուղարկվում փորձարկման: