2018 թվականի լավագույն սմարթֆոններն՝ ըստ Business Insider-ի

2018 թվականի լավագույն սմարթֆոններն՝ ըստ Business Insider-ի
Business Insider-ը ներկայացրել է  2018 թվականին թողարկված լավագուն սմարթֆոնների հնգյակը:

One Plus

OnePlus 6

Ընթացիկ տարվա լավագույն նորարարություն   է ճանաչվել չինական OnePlus 6-ը, որն ունի որակյալ տեսախցիկ, OLED-էկրան, Qualcomm Snapdragon 845 հզոր պրոցեսոր, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն և արագ վերալիցքավորվող մարտկոց:

Samsung Galaxy Note 9

Samsung Galaxy Note 9

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Samsung Galaxy Note 9-ը: Հարավկորեական ընկերության նոր սմարթֆոնն ունի հզոր մարտկոց, հիանալի տեսախցիկ և 6.4 դյույմ անկյունագծով OLED-էկրան: Բացի այդ, սարքն ունի մինչև 512 ԳԲ ներքին հիշողություն և մի շարք այլ օգտակար գործառույթներ` այդ թվում նաև ջրակայունություն, դեմքերը ճանաչելու գործառույթ, մատնահետքերի սքաներ և այլն:

Samsung Galaxy S9

Samsung Galaxy S9

Լավագույնների եռյակը եզրափակում է Samsung-ի մեկ այլ արտադրանքը` Galaxy S9-ը, որը ճանաչվել է գոյություն ունեցող սմարթֆոններից ամենագեղեցիկներից մեկը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ իր գործառույթներով ու որակով Galaxy S9-ը չի զիջում Galaxy Note 9-ին. այն ունի հզոր տեսախցիկ, արագ լիցքավորվող մարտկոց, մատնահետքերի սքաներ, անլար վերալիցքավորման սարք և մեծ ու որակյալ OLED-էկրան:

LG G7 Thinq

LG G7 Thinq

Առաջատարների հնգյակում է հայտնվել նաև LG G7 Thinq-ը, որը, փորձագետների կարծիքով, Android-ով գործող iPhone X է հիշեցնում: Այն պաշտպանված է խոնավությունից, ունի հզոր ու որակյալ տեսախցիկ, հիանալի բարձրախոսեր և Qualcomm Snapdragon 845 հզոր պրոցեսոր:

Motorola Moto G6

Moto G6

Տարվա ֆավորիտների հնգյակը եզրափակում է Motorola-ի Moto G6 սմարթֆոնը՝ 5.7 դյույմ անկյունագծով էկրանով, արագ վերալիցքավորվող մարտկոցով ու հզոր տեսախցիկով: Ընդ որում՝ այն ոչ միայն բավական որակյալ ու հզոր է, այլև համարվում է ամենաբյուջետայիններից մեկը:

Թեգեր: best 2018, Smartphone