Apple-ը նոր ականջակալներն ու բարձրախոսները կթողարկի 2019 թվականին

Apple-ը նոր ականջակալներն ու բարձրախոսները կթողարկի 2019 թվականին

Չնայած բոլոր վերլուծաբանների կանխատեսումներն ուղղված են սեպտեմբերին կայանալիք շնորհանդեսին, սակայն կան այնպիսինները, որ կանխատեսում են անում հաջորդ տարվա համար:

Ըստ Barclays-ի մի քանի վերլուծաբանի, խնձորային բրենդը հաջորդ տարի կներկայացնի նորույթների մի ամբողջ փունջ, որոնք հգագեցած կլինեն նորագույն տեխնոլոգիաներով:

Ամենայն հավանականությամբ Apple-ը կթողարկի  AirPods-ի երկրորդ սերունդը: Ըստ լուրերի, դրանք կլինեն ձայնամեկուսիչ, ինչպես նաև ջրադիմացկուն: Բնականաբար, նոր գործառույթները չեն կարող չազդել աքսեսուարի գնի վրա: Ներկայիս մոդելները վաճառվում են 159 դոլարով:

Մասնագետները նաև հայտնել են, որ Թիմ Քուլի թիմն աշխատում է նաև խելացի բարձրախոսների արտադրության վրա: Դրանք դառնալու են  HomePod-ի այլընտրանքային տարբերակները:

Թեգեր: AirPods, Apple, New