Apple–ը վաճառքից հանել է iPhone 6s և iPhone SE մոդելները

Apple–ը վաճառքից հանել է  iPhone 6s և  iPhone SE մոդելները

Երեկ տեղի ունեցած շնորհանդեսից հետո Apple–ը իր կայքում թարմացրել է սմարթֆոնների մասին տեղկեատվությունը։ Այստեղից պակասել են  iPhone 6s, 6s Plus և SE  մոդելները։

6s/6s Plus մոդելների վաճառքի դադարեցումը  զարմանալի չէ` ընկերությունը արդեն մի քանի տարի է, ինչ նոր սմարթֆոնների թողարկումից հետո վաճառքում թողնում է միայն նախորդ երեք սերունդը։ Այս անգամ էլ վաճառքում կմնան . iPhone 7, iPhone 8 մոդելները։

Չնայած, տխրել պետք չէ, քանի որ շատ խանութ սրահներ դեռ կպահպանեն  վաճառքում հնացած մոդելները։

Թեգեր: Apple, apple inc, iPhone