Apple-ի արժեթղթերն անկում են գրանցել նոր iPhone-ների շնորհանդեսից հետո

Apple-ի արժեթղթերն անկում են գրանցել նոր iPhone-ների շնորհանդեսից հետո

Ամերիկյան Apple կորպորացիայի արժեթղթերն անկում են գրանցել iPhone-ի նոր մոդելների շնորհանդեսից հետո: Այդ մասին վկայում են Nasdaq բորսայի տվյալները, գրում է lenta.ru-ն:

Գրառման պահին բաժնետոմսերի արժեքը կազմել է մեկ արժեթղթի համար 221,07 դոլար: Անկումը կազմել է 1,24 տոկոս:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 12-ին Apple-ը ներկայացրել է iPhone Xr, iPhone XS և iPhone XS Max սմարթֆոնները, ինչպես նաև՝ Apple Watch Series 4 ժամացույցը:

Բացի դրանից՝ ներկայացվել են iOS 12, macOS Mojave, watchOS 5 և tvOS 12 օպերացիոն համակարգերի նոր տարբերակները:

Թեգեր: Apple, iOS