Honor–ը կներկայացնի իր 5G սմարթֆոնները հաջորդ տարի

Honor ընկերության նախագահը, պատմել է բրենդի ապագա գործունեության ու հետագա անելիքների մասին և ակնարկել, որ ընկերությունը պատրաստվում  է 5G  ցանցով սմարթֆոնները ներկայացնել արդեն հաջորդ տարի։

Ըստ տնօրենի խոսքի, 5G–ի ներդրումը իր հետ նոր տեխնոլոգիաներ ի հայտ կբերի և կզարգացնի արհեստական բանականությունը։ Բացի այդ մոբայլ ինտերնետի նոր հնարավորություններ կընձեռի և կլավացնի կապը։

Նմանատիպ առաջին սմարթֆոնները ի հայտ կգան արդեն հաջորդ տարի։