Microsoft-ը Windows 7-ի թարմացումը վճարովի կդարձնի

Microsoft-ը Windows 7-ի թարմացումը վճարովի կդարձնի

Microsoft-ը բոլոր հնարավոր միջոցները կիրառում է, որպեսզի օգտատերերն ավելի արագ անցնեն  Windows 10 օպերացիոն համակարգի կիրառմանը: Այդ պատճառով էլ սկսած 2020 թվականից  Microsoft-ը վճարովի կդարձնի   Windows 7-ի թարմացումները:

Micrisoft-ում չեն նշել, թե ինչ կարժենա օպերացիոն համակարգի փաթեթը, բայց ասել են, որ այն տարին տարվա վրա ավելի կթանկանա: Սա վերաբերում է միայն այն օգտատերերին, որոնք գործածում են իրենց համակարգիչներում

օպերացիոն համակարգի Windows 7 Professional և Windows 7 Enterprise տարբերակները: Սովորական օգտատերերի համար  Windows 7-ի թարմացումները կավարտվեն 2020 թվականի սկզբին, իսկ օգտվել  վճարովի ծառայությունից նրանք չեն կարողանա:

Թեգեր: Microsoft, Windows, Windows 7