Նոյեմբերի 7-ից Skype 7-ն այլևս չի թարմացվի

Նոյեմբերի 7-ից Skype 7-ն այլևս չի թարմացվի

Microsoft-ը   նոյեմբերի 7-ից կդադարի Skype-ի 7-րդ տարբերակի ապահովումը: Մոբայլ  տարբերակը կդադարի գործել նոյեմբերի 15-ից:

Այս մասին ընկերությունը հայտնել էր դեռ ամռանը: Նման որոշման պատճառը օգտատերերի դժգոհությունն էր: Նրանցից շատերը չէին կարողանում հարմարվել Skype-ի նոր գործառույթների ու թարմացված ինտերֆեյսի հետ:

Ընկերությունը հայտնում է, որ 7-րդ տարբերակը դեռ որոշ ժամանակ կաշխատի:

Թեգեր: Microsoft, Skype