iPhone XS-ում մարտկոցի հետ խնդիրներ կան

iPhone XS-ում մարտկոցի հետ խնդիրներ կան

Թողարկվելուց  մի քանի օր անց iPhone XS-ում  թերություններ են հայտնաբերվել, որոնք կապված են մարտկոցի և դրա լիցքավորման հետ: Լիցքավորման սարքը սմարթֆոնին միացնելուց հետո եթե էկրանը անջատված վիճակում է լինում, գաջեթը դադարում է սնուցվել հոսանքից:

Անսարքությունը շտկվում է, եթե լարը նորից է միացվում սմարթֆոնին կամ պետք է միացված թողնել iPhone-ի էկրանը: Ի դեպ՝ նման խնդիրներ չեն առաջանում, երբ սմարթֆոնը լիցքավորվում է անլար լիցքավորիչներով:

Անսարքության  մասին պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չկան:

 

 

Թեգեր: Apple, i[hone, iphone XS