Microsoft-ը ներկայացրել է Mac-ի և Windows-ի համար նախատեսված Office 2019-ը

Microsoft-ը ներկայացրել է   Mac-ի և  Windows-ի համար նախատեսված Office 2019-ը

Սեպտեմբերի 30-ին  Microsoft-ը թողարկել է  Windows և Mac օպերացիոն համակարգերի համար նախատեսված Office 2019-ը: Թարմացումը կարող են  նաև տեղադրել կոորպորատիվ և անհատ օգտատերերը, որոնք նախկինում չեն ստացել   Microsoft Office 365 ամենամսյա թարմացումները:

Office 2019-ը օգտատերերին առաջարկում է անհրաժեշտ բոլոր գործիքները, որոնք նախկին 3 թարմացումներում  ներառված են եղել  Office 365-ում: Դրանք են ՝ Word, Excel, PowerPoint, Outlook, Project, Visio, Access և Publisher գործիքները:  Office 2019-ում ավելացել է նաև վիրտուալ գրիչի հնարավորությունը  և լրահոսային դիզայն ինչպես՝   Power Point-ում:

Microsoft-ը նաև Word-ում ավելացրել է ֆոկուսացման գործառույթը, վիրտուալ թարգմանչի նոր տարբերակը և դյուրացրել է հիմնական գործառույթների հասանելիությունը: Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում թարմացումներ կստանան նաև Exchange Server 2019-ը, Skype for Business Server 2019-ը, SharePoint Server 2019-ը  և  Project Server 2019-ը:

Իսկ  Office 2019-ը սկզբում հասանելի կլինի կոմերցիոն օգտատերի համար, իսկ մի քանի օրից նաև մյուսների: