Samsung Galaxy Note 9 -ը ստացել է գերհզոր տեսախցիկ

Samsung Galaxy Note 9 -ը ստացել է գերհզոր տեսախցիկ

Հարավկորեական տեխնոհսկայի սմարթֆոնների տեսախցիկ ները միշտ ունեցել են բավական բարձր որակ, այս անգամ, սակայն, ընկերությունը որոշել է գերազանցել ինքն իրեն և դա նրան հաջողվել է: Տեսախցիկի թարմացումները մի շարք դրական փոփոխություններ են բերել իրենց հետ:

HDR  կարգավորումները դարձել են ավելի լավը, որի շնորհիվ կադրում առարկաների տարանջատումն ավելի հստակ է ստացվում: Համեմատության համար պետք է նշել. որ Samsung-ի վերջին գլուծգործոցը հստակ մրցակցում է Apple iPhone XS Max-ի հետ:

Հիշեցնենք.  որ Galaxy Note 9-ում տեղադրված է երկակի տեսախցիկ՝ երկակի խոշորացման համակարգով: Նոր գործառույթներից  Samsung-ն ավելացրել է պատկերի պայծառության կարգավորիչները և գիշերային նկարահանման հնարավորությունը: