Apple Watch-ը կդառնա դեկտեմբերի ամենաշատ վաճառված գաջեթը

Փորձագետները կանխատեսումներ են արել, ըստ որի Apple Watch–ի վաճառքը աճելու է առաջիկա մի քանի ամիսների ընթացքում, մանավանդ` դեկտեմբեր ամսին։ Apple–ը պատրաստվում է զարմացնել բոլորին։

Cascend Securities–ը կարծում է, որ   Apple–ի վաճառքի քանակը կգերազանցի 10 միլիոնը։ Այս տարվա ընթացքում սպասվում է, որ ընկերությունը մոտ 9 միլիարդ դոլարի ժամացույց կվաճառի աշխարհում։