Դուրովը մեկնաբանել է Telegram-ից տվյալների արտահոսքի մասին լուրը

Դուրովը մեկնաբանել  է Telegram-ից տվյալների արտահոսքի մասին լուրը

Օրեր առաջ լուր էր տարածվել, որ  Telegram-ի դեսքթոփային տարբերակում խոտան է առկա, որի պատճառով հնարավոր է տվյալների կորուստ:

P2P կապը զանգի ժամանակ կիրառելիս հնարավոր էր ստանալ օգտատերերի IP հասցեները: Իսկ ահա մոբայլ տարբերակում այս հնարավորությունը կարելի է անջատել կարգավորումներից:  Բնականաբար, սա չէր կարող իրարանցում չառաջացնել: Իրարանցման հետևանքով Պավել Դուրովը բացատրություններ ու պարզաբանումներ է տվել:

Ըստ նրա ամեն ինչ այդքան սենսացիոն չէ, ինչպես ներկայացնում է մամուլը և  Telegram Desktop-ը պաշտպանված է նույնքան լավ, ինչքան մոբայլ տարբերակը:

Դուրովը նշել է, որ  P2P  կապը թույլ է տալիս լավացնել կապի որակը և այս տեխնոլոգիայի պարագայում երկու զրուցակիցն էլ պետք է իմանան դիմացինի IP հասցեն: Բացի այդ,  Telegram Desktop-ում զանգերը չեն գերազանցում ընդհանուր զանգերի   0,01%-ը և անհանգստանալու որևէ առիթ այստեղ չկա: