Ռուբիկի խորանարդ, որը հավաքվում է ինքնաբերաբար

Թողարկվել է Ռուբիկի խորանդարդի եզակի տարբերակ, որը հավաքվում է ինքնաբերաբար։ Գլուխկոտրուկն ունի դասական կոնֆիգուրացիա` 3×3 ×3։ Սարքի ներսում տեղադրված են կարգավորիչները, էլեկտրական փոքրիկ մարտկոցները և լիցքավորման մարտկոցը։

Ռուբիկի այս խորանարդը ստեղծվել է մի քանի տարում և այն ստանալու համար օգտագործել են եռաչափ տպագրության հնարավորությունները։

Հիշեցնենք, որ Ռուբիկի խորանարդը ստեղվել է ավելի քան 40 տարի առաջ։ Հեղինակը` Էրնե Ռուբիկն է։