Lenovo-ն Star Trek-ի երկրպագուների համար գերհզոր համակարգիչ է թողարկել

Lenovo-ն  Star Trek-ի երկրպագուների համար գերհզոր համակարգիչ է թողարկել

Տարատեսակ գաջեթների արտադրությունից բացի  Lenovo-ն նաև թողարկում է բավական հզոր ու որակյալ համակարգիչներ: Վերջերս ընկերությունը հայտարարել էր, որ կթողարկի գերժամանակակից և հզոր համակարգիչ: Նորույթը ստացել է  Star Trek USS Enterprise  անվանումը և ներկայացվել էր Պեկինում անցկացվող  Tech World Conference-ի ժամանակ: Համակարգիչը բոլոր նախադրյալներն ունի, որպեսզի դառնա գեյմերների սիրելին:

Lenovo-ն այս համակարգչում առաջարկմում է  Core i9  պրոցեսոր, GeForce RTX 2080 գրաֆիկական քարտ, 32 գբ օպերատիվ հիշողություն, 2 տբ ծավալով կոշտ սկավառակ, ցանցում աշխատելու համար օգտագործվում է  Killer LAN + Killer Wi-Fi ձևաչափը:

Սարքի եզակի է և շնորհիվ իր կառուցվածքի այն կարելի է օգտագործել առանց մոնիտորին միացնելու:

Star Trek USS Enterprise-ով կարելի է խաղալ ցանկացած խաղ՝ սահմանափակումներ չկան: Սարքի մեկնարկային գինը ԱՄՆ-ում 2200 դոլար  է: Ներկայումս այն վաճառքի համար հասանելի է միայն Չինաստանում: