Տարատեսակ գաջեթների արտադրությունից բացի Lenovo-ն նաև թողարկում է բավական հզոր ու որակյալ համակարգիչներ: Վերջերս ընկերությունը հայտարարել էր, որ կթողարկի գերժամանակակից և հզոր համակարգիչ: Նորույթը ստացել է Star Trek USS Enterprise անվանումը և ներկայացվել էր Պեկինում անցկացվող Tech World Conference-ի ժամանակ: Համակարգիչը բոլոր նախադրյալներն ունի, որպեսզի դառնա գեյմերների սիրելին:
Lenovo-ն այս համակարգչում առաջարկմում է Core i9 պրոցեսոր, GeForce RTX 2080 գրաֆիկական քարտ, 32 գբ օպերատիվ հիշողություն, 2 տբ ծավալով կոշտ սկավառակ, ցանցում աշխատելու համար օգտագործվում է Killer LAN + Killer Wi-Fi ձևաչափը:
Սարքի եզակի է և շնորհիվ իր կառուցվածքի այն կարելի է օգտագործել առանց մոնիտորին միացնելու:
Star Trek USS Enterprise-ով կարելի է խաղալ ցանկացած խաղ՝ սահմանափակումներ չկան: Սարքի մեկնարկային գինը ԱՄՆ-ում 2200 դոլար է: Ներկայումս այն վաճառքի համար հասանելի է միայն Չինաստանում: