Mac OS–ի համար նախատեսված Life is Strange 2–ը կթողարկվի 2019–ին (տեսանյութ)

Mac OS–ի համար նախատեսված Life is Strange 2–ը կթողարկվի 2019–ին  (տեսանյութ)

Feral Interactive–ի մշակողներն այսօր հայտնել են, որ  macOS–ի համար նախատեսված Life is Strange 2–ը կթողարկվի 2019 թվականին։ Խաղը ինտերակտիվ ֆիլմ ժանրում է, ունի արկածային սյուժե, իսկ խաղի ընթացքից հնարավոր է նաև փոփոխել զարգացող սյուժեն։

Իսկ ահա խաղի երկրորդ տարբերակը պատմում է արմատապես ուրիշ պատմություն` ուրիշ հերոսներով Այս անգամ գեյմերները պետք է եղբայրների` Շոն և Դանիել Դիասների դերում փորձեն բացահայտել ողբերգական դեպքերի ընթացքը։ Արկածային խաղի առաջին մասը ներկայացվել է սեպտեմբերի 27–ին, որը նախատեսված է PlayStation 4, Xbox One և Windows խաղային կցորդների համար։

 

 

Թեգեր: Life is Strange 2, MacOS