PowerPod. AirPods–ի համար նախատեսված անլար լիցքավորման սարք

Apple–ը մինչ հետաձգում է   AirPower  անլար լիցքավորման կայանի և AirPods–ի անլար լիցքավորման սարքի թողարկումը, մրցակից ընկերությունները շարունակում են նրանից առաջ անցնել։ Այս անգամ ներկայացվել է  PowerPod–ը` AirPods–ի լիցքավորման համար նախատեսված մատչելի պատյանը։

PowerPod–ի աշպատանքի մեխանիզմը պարզ է` սիլիկոնե պատյան է, որը ամրացվում է AirPods–ի տուփի վրա։ Պատյանը պատրաստված է լավ որակի սիլիկոնից, որը ընտրվել է ոչ պատահական։ Առաջին հերթին սիլիկոնը ամուր նյութ է, բացի այդ այն ջերմակայուն է և կարողանում է մեկուսացում ստեղծել անլար լիցքավորման կայանի և AirPods–ի տուփի միջև։