Պարզվել է, թե Samsung-ի որ սմարթֆոնն են ստեղծելու Xiaomi-ի գործարանում

Պարզվել է, թե Samsung-ի որ սմարթֆոնն են ստեղծելու Xiaomi-ի գործարանում

Հայտնի է, թե  Samsung-ի որ սմարթֆոնն առաջինը կարտադրվի  Wintech գործարանում: Գործարանը զբաղվում է Xiaomi սմարթֆոնների արտադրությամբ:

Նման առաջին մոդելը կդառնա  Samsung Galaxy A6s-ը, որը նախկինում հայտնի էր որպես՝   Galaxy P30: Ենթադրվում էր, որ հենց այս սմարթֆոնն առաջինը կստանա էկրանի մեջ տեղակայված  մատնահետքի սքաներ, բայց հետո լուրերը հերքվեցին: Մոդելը միջին արժեքով և տեխնիկական բնութագրով գաջեթ է լինելու:

Հատկանշական է, որ  Wintech-ում արտադրված  Samsung-ները նախատեսված են լինելու միայն չինական շուկայի համար:

Թեգեր: Samsung, WinTech, Xiaomi