Սոֆիա ռոբոտը ժամանում է Հայաստան

Սոֆիա ռոբոտը ժամանում է Հայաստան

ՀՀ տնտեսական զարգացման ևներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը հայտնել է, որ Սոֆիա հայտնի ռոբոտը ժամանելու է Հայաստան` մասնակցելու հոկտեմբերի 9–10 Երևանում կայանալիք  Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ Սոֆիան այստեղ հանդես կգա որպես խոսնակ։

Երևանում կայանալիք  բիզնես ֆորումի շրջանակում նախատեսվում է  ստեղծել Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների ՏՏ նախարարների ցանց: Այս պատճառով էլ Երևան կժամանեն խոշոր գործարարներ, ՏՏ դեմքեր։

Հիշեցնենք, որ Սոֆիան քաղաքացիություն ստացած առաջին ռոբոտն է։ Նրան քաղաքացիություն շնորհվել է 2017–ին` Սաուդյան Արաբիայի իշխանությունների կողմից։

Թեգեր: Armenia, IT, Robot, Sophia