Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 3)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

PrestoBingo Shapes 

Գինը՝ 1.99$ – անվճար

Խաղը կօգնի ձեր երեխային տարանջատել ու ճանաչել երկրաչափական պատկերները։ Խաղն ունի մոտ 16 տարբեր մակարդակ։

Home Budget Plan Pro

Գինը՝ 1.99$ – անվճար

Նշագրեք ձեր ապագայի անելիքներն այս հավելվածի միջոցով։ Հավելվածը կօգնի չմոռանալ անելիքների մասին և դրանք կատարել ճիշտ ժամանակին։

hocus. 

Գինը՝ 0.99$ – անվճար

Փորձեք ձեր մտքի ճկունությունն այս հավելվածի օգնությամբ։ Այստեղ ներառված է ավելի քան 100 փազլ, որոնք հավաքելու համար պետք է արագ կողմնորոշվել։