Sony–ն նվազեցրել է PlayStation 4 Pro–ի արժեքը

Sony–ն նվազեցրել  է  PlayStation 4 Pro–ի արժեքը

Sony–ի ճապոնական մասնաճյուղը, որը պատասխանատու է  PlayStation խաղային կցորդների համար, հայտարարել է, որ ընկերությունը նվազեցնում է PlayStation 4 Pro–ի արժեքը։ Ի դեպ` սա ժամանակավոր ակցիա չէ։

PlayStation 4 Pro–ի արժեքը կնվազի հոկտեմբերի 12–ից սկսած շուրջ 34 դոլարով։ Sony–ն նաև հայտնել է, որ  սպիտակ PlayStation 4 Pro  խաղային կցորդն այսուհետ կդառնա ստանդարտ շարքի բաղկացուցիչ և այլևս չի թոարկվի սահմանափակ քանակությամբ։