Թիմ Քուկը ելույթ կունենա անձնական տվյալների պահպանման միջազգային սեմինարին

Թիմ Քուկը ելույթ կունենա անձնական տվյալների պահպանման միջազգային սեմինարին

Apple ընկերության ղեկավար Թիմ Քուկը կմասնակցի Բրյուսելում հոկտեմբերի վերջին կայանալիք անձնական տվյալների պահպանման միջազգային սեմինարին:

Այս մասին հայնտել են համաժողովի կազմակերպիչները:

Սեմինարի կարևոր կետերից մեկը լինելու է կիբերանվտանգության հարցը և համացանցում օգտատերերի անձնական տվյալների պահպանման խնդիրը: Իր կարծիքն այս մասին կհայտնի անձամբ Քուկը: Apple-ը դեռ վաղուց  է հայտարարել, որ  ընկերությունը առաջնային կարևորություն է տալիս օգտատերերի անձնական տվյալների պահպանմանը:

Թեգեր: Apple, Tim Cook