Հայտնի է ԴիջիԹեք 2018-ի ԴիջիԼայֆ սեմինարների օրակարգը

Հայտնի է ԴիջիԹեք 2018-ի ԴիջիԼայֆ սեմինարների օրակարգը

Հոկտեմբերի 5-7-ն անցկացվող 14-րդ ամենամյա ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսին զուգընթաց տեղի կունենան նաև ԴիջիԼայֆ սեմինարներ:

ԴիջիԹեքի այցն ավելի արդյունավետ կազմակերպելու համար կազմակերպիչներն առաջարկում են ծանոթանալ թե՛ ցուցահանդեսային հատվածի մասնակից ընկերությունների ցանկին և օնլյան կատալոգին, և թե՛ Դիջիլայֆ սեմինարների ժամատախտակին: ԴիջիԹեք ցուցահանդեսի աշխատանքային ժամերն են՝ 10:00-ից 18:00, իսկ սեմինարների օրակարգն այսպիսինն է:

Հոկտեմբերի 5

14:00-14:30 Էրազմուս+ ծրագրի կրթաթոշակային հնարավորությունները

14:00-15:00 Ստարտափ ձեռներեց ստեղծարարությունը Հայաստանում

15:15-15:45 Կիբեռ անվտանգություն 101- Անվտանգության համակարգի ստեղծում

16:00-17:00 ԵԱՏՄ-ում թվային նախաձեռնությունների մշակման մեխանիզմը

 

Հոկտեմբերի 6

11:00-17:00 Եվրասիական թվային պլատֆորմներ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ (մուտքը՝ միայն մրցույթի մասնակիցների համար)

14:00-16:30 Նորարարություն, գյուտարարություն և գործարարություն

 

Հոկտեմբերի 7

11:00-14:00 Նանոտեխնոլոգիաներ ու առաջատար նյութեր, ՆանոՏուՆ-2018 գիտաժողով

14:15-14:45 ՖրիԴՈՄ-ը ներկայացնում է Data Engineering և այլ հայտարարություններ

15:00-15:30 EGS: Վճարումերի, ծրագրային ապահովման և GDPR-ի խաչմերուկում

16:00-17:00 Տեղեկատվություն ArmCTCN /Հայաստանում կլիմայական տեխնոլոգիաների կենտրոն և ցանց/

12:00-12:30 ISTQB –Մասնագիտական զարգացման ուղի և որակավորում

12:00-13:00 Testing art –Ծրագրային ապահովման թեստավորումը որպես ծառայություն

13:15-13:45 Կիբեռ անվտանգություն 101- SSORR

14:00-14:30 Էլեկտրոնային առևտուրը պարզապես վեբ կայք չէ

15:00-16:00 Ինֆորմացիոն անվտանգությունը ստարտափում

Թարմացումներին կարող եք ծանոթանալ digitec.am կայքի օրակարգ բաժնում:

Հիշեցնենք նաև, որ այս տարի ԴիջիԹեքի մուտքը միայն օնլայն գրանցումով է, որը հնարավոր է ինչպես տեղում՝ ԴիջիԹեքի թիմի օգնությամբ, այնպես էլ՝ ինքնուրույն: Նախապես գրանցված այցելուները ստիպված չեն լինի հերթ կանգնել: Այցելեք digitec.am կամ ԴիջիԹեքի ֆեյսբուքյան էջ, որտեղ կարելի է գրանցվել հատուկ ստեղծված chatbot-ի օգնությամբ: Պետք է պահպանել ծածկագիրը (QR code) և ներկայացնել այն անցակետում:

ԴիջիԹեքն իրականացվում է արդեն 14-րդ տարին անընդմեջ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ավանդական պլատինե հովանավորն է Ucom ընկերությունը: