Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 4)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Luca: The Dreamer

Գինը` 2.99$ – անվճար

Օգնեք Լուկային հասնել իր նպատակին և նվաճել աշխարհի գավաթը։ Ֆուտբոլային խաղը ունի բազմաթիվ մակարդակներ և հետաքրքիր գրաֆիկական լուծումներ։

HyperDroste 

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածը կօգնի գեղեցիկ էֆեկտներ ավելացնել նկարներին և դրանք ավելի հետաքրքիր դարձնել։ Վերջնական արդյունքը կարելի է պահպանել ցանկացած ֆորմատով ընդհուպ` վիդեո։