Ի՞նչ ցուցադրեց Microsoft–ը Back to Black–ի ընթացքում

Back to Black միջոցառման ընթացքում  Microsoft–ը ներկայացրել է մի շարք նոր գաջեթներ, այդ թվում նաև  Surface Pro 6, Surface Laptop 2, Surface Studio 2 և Surface Headphones–ը։ Ընկերությունը նաև անոնսավորել է . Window 10 October 2018 Update թարմացումը։

Surface Pro 6

Ընկերությունը շնոհանդեսը սկսեց  Surface Pro 6–ից, որն, ի դեպ, բավական տարբերվում է նախկին մոդելից։ Microsoft–ը պնդում է, որ այն շնորհիվ 8 միջուկանի պրոցեսորի դարձել է  67%–ով հզոր։ Փոփոխվել է նաև սառեցման համակարգը։

Պլանշետն ունի  12,3 դյումանոց էկիրան։ Ընկերությունը առաջարկում է 16 գբ ՕԶՈՒ և մինչև 1 տբ SSD։ Հայտարարվել էր, որ նորույթը հասանելի կլինի նաև նոր` սև գույնով։ Նախնական տվյալներով սարքը կվաճառվի 899 դոլարով։ Առաջին գնորդները սարքերը կստանան հոկտեմբերի 16–ին։

Microsoft Surface Laptop 2

Surface Laptop 2 նոութբուքերը հագեցած են 8 միջուկանի  Intel պրոցեսորներով, անաղմուկ ստեղնաշարով և բարձրակարգ  OmniSonic բարձրախոսներով։ Ինչպես և պլանշետը, նոութբուքն էլ հասանելի է սև տարբերակով։

Microsoft–ն արդեն ընդունում է Surface Laptop 2–ի նախնական պատվերները։ Սարքն արժի 999 դոլար։

Surface Studio 2

Microsoft–ի թարմացված մոնոբլոկը ստացել է   Nvidia Pascal գրաֆիկական տեխնոլոգիան, որի շնորհիվ գրաֆիկական աշխատանքի արդյունավետությունը աճել է 50 տոկոսով։ 28 դյույմանով էկրանը նույնպես ստացել է թարմացումներ։  Brilliant PixelSense Display–ն ավելի պայծառ է, քան նախորդը։ Բացի այդ Surface Studio 2–ն ստացել է USB-C հնարավորություն։ Մոնոբլոկը արժի 3499 դոլար։

Surface Headphones

Շատերը կարծում էին, որ Microsoft–ը կներկայացնի սմարթֆոն, բայց դրա փոխարեն ընկերությունը նախընտրեց 349 դոլար արժողությամբ ականջակալները։ Surface Headphones–ը ընկերության առաջին անլար ականջակալներն են։ Դրանք ունեն նաև  Cortana ձայնային օգնականի հնարավորություն։

Արտադրողը վստահեցրել է` նորույթը շուկայում կհայտնվի այս տարվա վերջում։

 Windows 10–ի հոկտեմբերյան թարմացումը

Շնորհանդեսի ընթացքում Microsoft–ը հայտարարեց, որ Windows 10–ի նոր թարմացումն արդեն հասանելի է բոլորի համար։ Թարմացման մեջ ընկերությունը ներառել է մի քանի նոր գործառույթներ: