Google-ը ցուցադրել է Mini Pixel-ը

Շնորհիվ տարատեսակ աղբյուրների, Google-ի Pixel 3 XL սմարթֆոնի մասին հայտնի է գրեթե ամեն ինչ: Ենթադրվում է, որ ընկերությունը հոկտեմբերի 9-ին կցուցադրի միանգամից երկու նոր սմարթֆոն՝ Pixel 3-ը և Pixel 3 XL-ը: Բայց Google-ում որոշել են զվարճանալ և ի պատասխան լուրերի, ցուցադրել են  Mini Pixel-ը:

Վերջերս Instagram-ում Google-ը նոր էջ է ստեղծել  Made by Google անունով, որտեղ արտադրողը պետք է նոր սմարթֆոնների լուսանկարները հրապարակեր: Ընկերությունը երեկ կիսվել է դիզայներական մակետների լուսանկարներով, որտեղից պարզ է դառնում, որ Mini Pixel-ը կարելի է օգտագործել նաև որպես բանալիների կախազարդ: