RHA TrueConnect. AirPods–ի այլընտրանքային տարբերակը

RHA TrueConnect. AirPods–ի այլընտրանքային տարբերակը

Շոտլանդական ականջակալներ արտադրող RHA ընկերությունը ներկայացրել է AirPods–ի այլընտրանքային տարբերակը`  TrueConnect–ը։

Սարքը ունի Bluetooth 5.0 հնարավորություն, ունի USB-C–ի և հզոր մարտկոց։ Մեկ լիցքավորմամբ հնարավոր է օգտագործել 5 ժամ, իսկ շնորհիվ  եզակի պատյանի կարող է լիցքավորվել ևս 4 անգամ։

Ընդհանուր առմամբ դրանք կարող են աշխատել 24 ժամ և ունեն անլար լիցքավորման հնարավորություն։ 50 տոկոս լիցքավորումը կարելի է ապահովել 15 րոպեների ընթացքում։

TrueConnect–ը ջրակայուն է և սինքրոնացվում է բոլոր ձայնային օգնականների հետ։ Այն վաճառքի համար հասանելի կլինի հոկտեմբերի 18–ից և կարժենա 170 դոլար։

Թեգեր: earphones, phone, TrueConnect