Apple-ն ու Amazon-ը հերքում են չինական լրտեսական չիպերի մասին լուրերը

Apple-ն ու  Amazon-ը հերքում են  չինական լրտեսական չիպերի մասին լուրերը

Apple–ն ու  Amazon–ը հերքել են շրջանառվող լուրերն այն մասին, որ իրենց սերվերներում չինական արտադրության լրտեսական չիպեր են օգտագործվել և իրականացրած ստուգումների ժամանակ նման բաներ չեն հայտնավերվել։

Հատկանշական է, որ ընկերությունների պաշտոնական հայտարարությունը ներկայացրել է Bloomberg գործակալությունը, որն էլ ավելի վաղ, հղում անելով 17 անանուն աղբյուրից ստացված տեղեկություններին, հայտարարել էր, որ չինացի ցանցահենները միկրոչիպեր են տեղադրել ամերիկյան խոշորագույն ընկերությունների, այդ թվում նաև Apple-ի և Amazon-ի սերվերներում:

Գործակալության տվյալներով՝ 2015 թվականին Amazon ընկերության կողմից պատվիրված մի քանի սերվերի ստուգման արդյունքում դրանցում կասկածելի միկրոչիպեր են հայտնաբերվել, որից հետո ընկերությունը դիմել է իշխանություններին և հետաքննություն է սկսվել:Ստուգումից հետո ամերիկացի մասնագետները պարզել են, հայտնաբերված չիպերը թույլ էին տալիս հաքերներին հետևել ընկերությունների գործունեությանը:

Թեգեր: Amazon, Apple