Այսօր Instagram–ը տոնում է իր 8–ամյակը. 5 հետաքրքիր փաստ հարթակի մասին

Այսօր Instagram–ը տոնում է իր 8–ամյակը. 5 հետաքրքիր փաստ հարթակի մասին

Այսօր հայտնի օնլայն ֆոտոդարանը` Instagram–ը տոնում է իր ծննդյան 8–ամյակը։ Սոցիալական կայքը գործարկվել է 2010 թվականի հոկտոմբերի 6–ին։ Այսօր Instagram–ն ունի ավելի քան 1 միլիարդ օգտատեր, օրական ներբեռնվում է ավելի քան 95 մլն լուսանկար և հոլովակ։

ittrend.am–ը ներկայացնում է 5 հետաքրքիր փաստ Instagram–ի մասին։

Ամենաշատ հետևորդներ ունի հենց Instagram–ի պաշտոնական էջը` մոտ 223 մլն հետևորդ։

Հռոմի Պապը Instagram–ում գրանցվելուց մի քանի ժամ անց ուներ 1 մլն հետևորդ։

Ամենատարածված գրառումը շարունակում է մնալ Քայլի Ջեների հրապարակումը` երեխայի ծննդյան կապակցությամբ։

Ըստ վիճակագրության Instagram–ում ամենաշատը հրապարակումներ կատարվում են երկուշաբթի օրերին։

Ամենահայտնի հեշթեգներն են` #love, #fashion, #photooftheday, #happy