Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 6)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 6)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Savings Goals Pro

Գինը` 3.99$ – անվճար

Խնայողաբար օգտագործեք ձեր դրամական միջոցներն այս հավելվածի օգնությամբ։ Հավելվածը ցույց կտա, թե ինչքան գումար պետք է «մի կողմ դնեք» օրվա համար։

Color Query Pro

Գինը` 1.99$ – անվճար

Բացահայտեք գույների աշխարհն այս հավելվածի միջոցով։ Ուղղակի պետք է սմարթֆոնը մոտեցնեք գունավոր մակերեսին, սքանավորեք այն և վերջ` հավելվածը ամեն ինչ կպատմի այդ գույնի մասին։

Cardinal Land 

Գինը` 1.99$ – անվճար

Այնպես դասավորեք երկրաչափական մարմիններից ստացված փազլը, որ արդյունքում ստանաք ամբողջական կենդանու պատկեր։ Խաղն իր մեջ պարունակում է ավելի քան 80 փազլ։