BMW–ն ներկայացրել է իր նոր մեքենան

BMW ավտոարտադրող ընկերությունը սկսել է թեստավորել իր նոր` X6 M նոր մեքենան։ Ամենայն հավանականությամբ, մեքենան կներկայացվի հաջորդ տարի Շանհայում։

Ավտոմեքենան ստեղծվել է BMW-ի CLAR մոդուլային հարթակի հիմքով: Քրոսովերն ունի 600 ձիաուժ հզորություն, 4,4 լիտր տարողությամբ V ձև 8 մխոցանի շարժիչ։ 250 կմ/ժամ արագությունը զարգացնում է ընդամենը 4,2 վայրկյանում։

Մեքենայի արտաքինը նախորդ մոդելներից առանձնանում է հետևի դռների, տանիքի գծերի անկյունաձև տեսքով և թափարգելերով: Քրոսովերը համալրվել է նաև նոր ռադիատորի վանդակաճաղերով: