Ի՞նչ սպասել Google-ի շնորհանդեսից

Ի՞նչ սպասել Google-ի շնորհանդեսից

Հոկտեմբերի 9-ին  Google-ը պատրաստվում է մեծ շնորհանդեսին և ներկայացնելու է իր՝ այս տարվա կարևոր նորությունները: Մասնագետների հաշվարկով <<բարի ընկերությունը>> բոլոր հնարավորություններն ունի զարմացնելու իր երկրպագուներին:

Ի՞նչ սպասել Google-ից այս տարի:

Pixel 3 и Pixel 3 XL

Ինչպես միշտ, այս անգամ էլ Google-ը կներկայացնի իր նոր սմարթֆոնները:

Ի տարբերություն նախորդ տարիների այս տարի  Pixel 3 և 3 XL սմարթֆոնների մասին հայտնի է գրեթե ամեն ինչ՝ նորույթները կունենան 8 միջուկանի Qualcomm Snapdragon 845 պրոցեսոր, 4 գբ օպերատիվ հիշողություն, 12 մպ հիմնական և 8 մպ դիմային տեսախցիկ, անլար լիցքավորման հնարավորություն: Սմարթֆոններն ունենալու են երկու տարբերակ՝  64 և 128 գբ ներկառուցված հիշողությամբ:

Հնարավոր է՝ Pixel 3 և Pixel 3 XL վաճառվեն 4 գունային լուծումներով՝ սև, սպիտակ, վարդագույն, և կանաչավուն:

Pixel Charging Stand

Քանի որ ընկերությունը սմարթֆոններում ներդնելու է անլար լիցքավորման տեխնոլոգիան, ապա տրամաբանական է, որ զուգահեռ կներկայացնի նաև անլար լիցքավորման կայան:

Google Home Hub

Լուրեր են պտտվում, որ Google-ը նոր արտադրանք  է ստեղծում՝ smart էկրան, որը կցուցադրի  Google Assistant-ից ստացած տեղեկատվությունը: Բացի այդ այն կարող է ծառայել որպես  խելացի տան կառավարման կենտրոնական համակարգ:

Pixelbook 2

Հնարավոր է՝ Pixelbook-ը նույնպես թարմացումներ ստանա: Խոսքը օպերացիոն համակարգի և պրոցեսորի մասին է:

Բացի այդ նոր Pixelbook-ը կունենա   4K էկրան:

Pixel Buds

Անցյալ տարի Google-ը թողարկեց իր առաջին անլար ականջակալները, որոնք, սակայն, մասսայականություն չվայելեցին: Ընկերությունը մտադիր է ներկայացնել  Pixel Buds ականջակալների երկրորդ սերունդը, որոնք կունենան USB-C հնարավորություն:

 

Pixel Watch

Կարծես թե մինչ այս գունավոր տեխնոհսկան չէր պատրաստվում թողարկել խելացի ժամացույցներ և  Wear OS հարթակը մարում էր: Այս տարի Google-ը որոշել է շտկել սխալը և ներկայացնել իր խելացի ժամացույցների շարքը:

 

 

Թեգեր: earphone, Google, Pixel, Smartphone