Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 9)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 9)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Spending Log Pro

Գինը` 2.99$ – անվճար

Պարզեք, թե ինչի վրա եք գումար ծախսում այս հավելվածի միջոցով։  Հավելվածը ներբեռնելուց հետո պետք է ստեղծել անձնական հաշիվ, որտեղ կարելի է ավելացնել տարբեր կատեգորիաներ։

CALC Swift

Գինը` 1.99$ – անվճար

Գումարեք թվերն իրար ավելի արագ, քան երբևէ այս հավելվածի օգնությամբ։ Այստեղ հասանելի է մոտ 50 հավելյալ գործառույթներ։

Alchemist Rose • for iPhone

Գինը` 1.99$ – անվճար

Ստեղծեք ձեր երազանքների դիզայնը այս հավելվածի միջոցով։ Հավելվածի առաջարկած գործիքակազմը թույլ է տալիս ստանալ եզակի նախշեր։

Թեգեր: app, App Free, App Store, Apple, free app