Ինչպե՞ս Android սմարթֆոնը դարձնել անվտանգ. 10 խորհուրդ

Ինչպե՞ս Android սմարթֆոնը դարձնել անվտանգ. 10 խորհուրդ

Գաղտնիք չէ, որ Android սմարթֆոններն ամենախոցելի գաջեթներն են։ Գլխավոր պատճառն այն է, որ Google ընկերությունը թույլ է տալիս իր օգտատերերին հավելվածներ ու երաժշտություն ներբեռնել նաև կողմնակի տեղերից։

Ինչպե՞ս անվտանգ դարձնել Android գաջեթը կպատմի ittrend.am–ը։

  • Առաջին և կարևոր պայմանն է` օգտվել բացառապես Play Store–ից և Yandex Store–ից։
  • Հետևեք, թե ինչ է թույլատրված ներբեռնված հավելվածներին։ Անհրաժեշտության դեպքում կարգավորումներից արգելափակեք հասանելիությունները
  • Եվ կրկին` օգտագործեք բարդ ու դժվար հասանելի գաղտնաբառեր։ Անհրաժեշտության դեպքում գոնե 6 ամիսը մեկ անգամ փոփոխեք դրանք։
  • Գաղտնագրեք սմարթֆոնը գաղտնաբառի միջոցով։ Սա կպահպանի ձեր տվյաները երրորդ կողմին հանձնելուց, անգամ եթե սմարթֆոնը կորցնեք։ Նման կոդավորման դեպքում սմարթֆոնի տվյալներն առանց գաղտնաբառի մուտքագրման չեն կարող նաև համակարգչի օգնությամբ հասնել պարունակությանը։
  • Հետևեք, թե ինչ  WiFi եք օգտագործում։ Պետք չէ ամեն նոր վայրում օգտագործել անլար ինտերնետի հնարավորությունը, մանավանդ, եթե դրանք ապահոված չեն գաղտնաբառով։
  • Միշտ գործածեք  VPN
։ Այն ոչ միայն կօգնի տվյալները պաշտպանել, այլ որպես հաճելի բոնուս կօգնի շրջանցել մի շարք արգելքներ։
  • Անջատեք ծանուցումները։ Անգամ արգելափակված էկրանին ծանուցումները երևում են, իսկ եթե հերթական ծանուցումը ինչ–որ սոցցացնի էջի կամ էլ. հասցեի գաղտնաբա՞ռ է։
  • Կարգավորեք Google–ում ձեր մասին տեղեկատվությունը։ Տարին տարվա վրա որոնողական հսկան ավելի շատ տեղեկատվություն է հավաքում օգտատերերի մասին` գտնվելու վայրը, լուսանկարներ, կոնտակտային տվյալներ, հեռախոսագիրք և այլն։
  • Հեռացրեք անպետք հավելվածները սմարթֆոնից։ Ինչքան շատ են հավելվածները, այնքան ավելի հեշտ է «կոտրել» սմարթֆոնն ու տեղեկատվություն հավաքագրել այնտեղից։
  • Գործածեք Google–ի` մուտքի երկակի հնարավորությունը։ Այն միացնելը հեշտ է` կարգավորումների բաժնում։