Digitec 2018. ի՞նչ նորություններ կային 14–րդ տեխնոլոգիական տոնին

Digitec 2018. ի՞նչ նորություններ կային 14–րդ տեխնոլոգիական տոնին

Հոկտեմբերի 5–7–ը Երևանի՝  Երևան- Էքսպո կենտրնում  անցկացվեց ամենամյա Դջիթեքը, որն այս տարի  թվով 14-րդն էր և անցկացվում էր միանգամից  երկու խորագրի ներքո: Առաջինը՝ բոլորիս արդեն ծանոթ ու հարազատ դարձած խորագիրն էր՝ «Տոն տեխնոլոգիական հայության համար»։Իսկ մյուսն այցելուներին հիշեցնում էր  հաջորդ տարի՝ Հայաստանում անցկացվելք WCIT 2019-ի մասին ` «ՏՏ-ը  համաշխարհային համաժողովի ճանապարհին»։ 

Հոկտեմբերի 5-ին՝ Դիջիթեքի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին   փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը,   նախարարներ Արայիկ Հարությունյանն ու  Արսեն Թորոսյանը, ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը,  գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։

Բացման արարողությանը   ներկաներին ողջունեցին ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ու ԴիջիԹեքի պլատինե հովանավոր Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Տեղեկատվակական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուն և ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:

«Հայաստանում տեխնոլոգիական առումով թաքնված գանձեր կան և այդ գանձերը պետք է ի ցույց  դնել աշխարհին»- նշեց նախարարն ու շարունակեց․

«ԴիջիԹեքն ամեն տարի միավորում է տեխնոլոգիական ընկություններին և ամբողջացնում՝Հ այաստանի մասին պատկերացումը: Ցուցահանդեսին  պետք է մասնակցել  ընտանիքներով` տեսնելու հայ ինժեներների, հայկական ընկերությունների  ներուժը, մեր ապագան։ Մենք ընդգծում ենք այս ցուցահանդեսի խիստ կարևոր լինելն ու նախանշում, թե ինչպես ենք տեսնում ոլորտի, Հայաստանի ապագա զարգացումն ու մեր ապագա ուղին»։

Տեղեկատվակական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չուն էլ    նշեց, որ 2019թի հոկտեմբերի 6-9-ը  ԱՏՁՄն և WITSA-ն Հայաստանում կհյուրընկալեն ՏՏ համաշխարհային 23-րդ համաժողովը։Համաժողովին աջակացելու համար,  նա  շնորհակալություն հայտնեց ՀՀ Նախագահին և վարչապետին :

Ամեն տարի, ԴիջիԹեքն իր հարկի տակ միավորում է   ՏՏ ոլորտի հայտնի և դեռևս անհայտ նորարարներին։ Այս հարթակում մասնագետներն ու ոլորտի ներկայացուցիչները ցուցադրում են իրենց ինովացիոն լուծումները, մասնակցում գործնական հանդիպումների և, իհարկե,  համագործակցության նոր եզրեր գտնում։

Երևան էքսպոյի երեք հարկերում այս տարվա տեխնոցուցահանդեսի  բաժինները դասավորված էին ըստ ոլորտների։

Ինչպես նախորդ տարիներին՝  առաջին հարկը տրամադրվել էր  Ինժեներական քաղաքին։ Կային և՛ նոր լուծումներ, և՛ անցյալ տարի ներկայացված շ, բայց  կատարելագործված արտադրանքներ :

Նրանք, ովքեր հետևում են Տեխնոլոգիական տոնի զարգացումներին, անշուշտ կհիշեն, նախորդ Դիջիթեքում մեծ իրարանցում առաջացրած հայկական առաջին էլեկտրական մեքենայի մասին: Հեղինակը՝ մասնագիտությամբ ինժեներ Դավիթ Գևորգյանն է, որն այս տարի մեքենան  ներկայացրել էր մի շարք կարևոր և անհրաժեշտ փոփոխություններով։

« Անցած տարվա ցուցահանդեսի համեմատ որոշ ինժեներական լուծումներ ենք տվել՝ փոխանցման տուփ ունեինք, որը հիմա ընդհանապես հանվել է, տեղադրվել է միանգամից  շարժիչ անիվներ:Իսկ հիմա մենք ներկայացնում ենք՝  մանիտորի վրա էլ է երևում, որ մեքենան առանց վարորդի հատուկ նախատեսված պայմաններում ոչ թե երթևեկության մեջ, անվտանգությունից ելնելով՝ առանց վարորդի երթևկում է, ճանաչում է ճանապարհի գծանշումները և արգելակում է  խոչընդոտի ժամանակ»:

Մեր հարցին, թե ինչպես է մեքենան մրցակցելու Uber–ի և Apple-ի հետ՝ Դավիթը պատասխանեց, որ մեքենան նախատեսված է բացառապես հայկական շուկայի համար և միջազգային ասպարեզ դուրս գալու մասին  չեն մտածել: Առայժմ չեն մտածում նաև մասսայական արտադրության մասին։ Մի հարցում հեղինակը վստահ է, որ շուկայում այն կունենա միջին արժեք և հասանելի կլինի բոլորին:

Ինժեներական քաղաքի մյուս հատվածի նորարական տեխնոլոգիաներ բաժնում Պոլիտեխնիկական համալսարանի «Անել» լաբորատորիայի սաները ներկայացրել էին 5G նորագույն տեխնոլոգիայի կոնցեպտ:

Երևան Էքսպոյի տաղավարներն այս տարի լեցուն էին տարատեսակ ռոբոտներով՝ ճամպրուկ տեղափոխող ռոբոտից մինչև ռազմական հատուկ նշանակության՝ խելացի մարդուկներ:

 Ներկա էին նաև Արմաթ լաբորատորիայի սաները:  Հովսեփ Մարտոյանը Գյումրու պոլիտեխնիկական համասարանից իր քոլեջի   ընկերների հետ դասի շրջանակում ստեղծել էր ռոբոտ, որը մոտ 1 րոպե ժամանկահատվածում կարողանում է շրջանցել բարդ արգելքները:

«Իր եզակիությունն այն է, որ նման ռոբոտները ուլտրասոնիկ են՝ 3-4 սենսորով, մենք պատրաստել ենք ընդամենը 1-ով, որը  կարող է դուրս գալ ցանկացած բարդության լաբիրինթոսից: Զուգահեռ հա՛մ ինժեներինգ ենք գրել, հա՛մ՝ կոդավորում»։

Ինչպես միշտ, մարդաշատ էր, Երևան էսքպոյի երկրորդ հարկը։  Հետաքրքիր դիզայնով տաղավարներն ու նոր առաջարկները գրավում էին բոլոր այցելուներին: Եվ  կրկին առաջարկ կար երաժշտասերների համար: Naghashyan Solution–ն իր տաղարավարում հետաքրքիր նորություններ ուներ երաժշտասերների համար։ Դիարյան Աննան ներկայացրեց առաջարկները։ 

#digitech2018

Gepostet von imusic.am am Freitag, 5. Oktober 2018

«Ներկայացնում ենք imusic.am կայքը, նաև դրա մոբայլ տարբերակըն ու ռադիոն, որը ենթադրում է կոորպորատիվ հաճախորդների համար փլեյլիստերի ձևավորում և այլն: Ինչ վերաբերում է imusic–ին, բավական շատ են ներբեռնումների վերջին շրջանում, ակտիվացել են նաև օգտատերերը»։

Ի դեպ, 14-րդ Դիջիեթեքին նկատելիորեն ավելացել էր այն ընկերությունների թիվը, որոնք արևային էներգիայի  կիրառմամբ տեխնոլոգիաներ էին առաջարկում : Կատարինե Գալստյանը ներկայացրեց «Արփի Սոլար» ընկերության նոր առաջարկները։ 

«Այս տարի փորձել ենք ներկայացնել այն բոլոր հնարավոր սեկտորները, որտեղ կարելի է կիրառել արևային պանելները։ Ավելի մանրամասն ներկայացրել ենք մասնավոր սեկտորը՝ տների համար ինչպես են աշխատում արևայնին համակարգերը: Միշտ գերակշիռն եղել է ավելի մասնավոր սեկտորը՝ կիրառում են տնային տնտեսությունները, ընտանիքները, բայց առաջընթաց կա նաև B2B՝ բիզնես ոլորտում»:

Ինչպես նախկինում, այս անգամ էլ Գեղարքունիքի մարզը շարունակում է  արևային էներգիայի թիվ մեկ սպառողը լինել: Բայց ակտիվություն է նկատվում նաև մյուս մարզերում:

«Շատ լուրջ ակտիվություն նկատվում է Արարատի , Վայոց ձորի մարզում՝ պայմանավորված է չգազաֆիկացված համայքներին տրամադրվող հատուկ ֆոնդով: Կարողանում են ավելի էժան ձեռք բերել համակարգեր, ինչի շնորհիվ մի քանի անգամ քիչ է ծախսը լնում: Ու հիմա մասսայական ձեռքբերումներ են գնում»։

Երևանյան 14-րդ Դիջիթեքով  տրվեց նաև WCIT 2019-ի միջոցառումների մեկնարկը: Կազմակերպիչները խոստանում են՝ հետաքրքիրն  առջևում է: Իսկ մենք խոստանում ենք ներկայացնել այն ամենն ինչ կատարվում է տեխնոլոգիաների աշխարհում։

Սյուզան Թոսունյան