Family Network-ի կապի ծառայությունները Դիջիթեք 2018-ում. առավել հզոր, առավել ճկուն,առավել արագ

Հայաստանում մալուխային հեռուստատեսության և ինտերնետի առաջատար մատակարարներից “Family Network” (“Fnet”) ընկերությունը մասնակցեց Երևանում «ԴիջիԹեք 2018» 14-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին։

Միանալով «ԴիջիԹեք 2018» ցուցահանդեսի «Տոն՝ տեխնոլոգիական հայության համար» կարգախոսին` “Fnet”-ը իր գունազարդ տաղավարում ներկայացրեց հանրությանը նորարարական առաջարկներ ու լուծումներ։

“Fnet” ընկերությունը «ԴիջիԹեք 2018» 14-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին իր խոսքն էր ասում Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում, կարևորելով` ծառայությունների թվայնացման արագությունն ու արդյունավետությունը ինչպես Երևանում, այնպես էլ ամբողջ Հայաստանի տարածքով։

“Fnet”-ը մեծածավալ ներդրումներ է իրականացնում հեռահաղորդակցության ոլորտում և մատակարարում հեռուստատեսության ծառայություն (նաև catch up գործառույթ) և գերարագ ինտերնետ` օպտիկամանրաթելային ցանցի միջոցով:

“Fnet” ընկերությունը տրամադրում է նորարար լուծումներ թե՛ հեռուստատեսության, թե՛ ինտերնետի ոլորտներում։ «ԴիջիԹեք 2018» ցուցահանդեսի ընթացքում ընկերության թիմը ներկայացնում է “Fnet” IPTV-ն՝ օպտիկամանրաթելային մալուխով մինչև բնակարան հասնելու հնարավորությամբ։ Այն կոչվում է «օպտիկա մինչև տուն» և տրամադրում է գերարագ ինտերնետ GPON տեխնոլոգիաների միջոցով։

«Ունենք արդեն TimeShift ասվածը (catch up)՝ ժամանակի կառավարման հնարավորությամբ, որը թույլ է տալիս գործունյա և գերզբաղված մարդկանց, ովքեր չեն հասցրել դիտել  իրենց սիրելի հաղորդումները, հետշրջել ծրագիրը և լրացնել բացթողումը, ինչպես նաև պատվիրել   տեսանյութեր, տեսահոլովակներ և կինոֆիլմեր տարաբնույթ կինոդարաններից։ Տրամադրում ենք սարքեր, որոնք հին հեռուստացույցները կարող են վերածել սմարթ հեռուստացույցի», – նշում է “Fnet” ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Գևորգ Ենգիբարյանը։

Գևորգ Ենգիբարյանի խոսքերով թվայնացվող աշխարհում ինտերնետն ու հեռուստատեսությունն այն պատուհաններն են, որոնք ելք են ապահովում  դեպի աշխարհ, դեպի բուռն իրադարձություններ և գործընթացներ՝ առանց հեռուստատեսության և ինտերնետի ոչ մի բիզնես չի կարող հաջողել, հնարավոր չէ ապահովել կրթության և ինքնակրթության գործընթացները։

«Այդ է պատճառը, որ մենք մեզ պարտավորված ենք զգում հասցնել ինտերնետը Հայաստանում տարածապես դժվար հասանելի բնակավայրեր՝ մարզեր, թաղամասեր, համայնքներ, գյուղեր, որպեսզի բոլոր բնակիչներն ու տնտեսությունները կարողանան օգտվել գերարագ  և մատչելի ինտերնետից, կտրված չլինեն արտաքին աշխարհից», – նշում է Գևորգ Ենգիբարյանը։