Google–ը պատրաստվում է փակել Google + հարթակը

Google–ը պատրաստվում է փակել Google + հարթակը

Google–ը հայտարրաել է, որ փակում է Google+ սոցիալական հարթակը։ Պատճառը խոտանն է, որի պատճառով շատ օգտատերերի տվյալներ են հասանելի դարձել երրորդ կողմին։

Չնայած, ընկերությունից հայտնել են, որ խոտանը միակ պատճառը չէ, խնդիրը նաև այն է, որ սոցիալական ցանցից գրեթե չեն օգտվում և այցելուների 90% այնտեղ 5 վայրկյանից քիչ ժամանակ են անցկացնում։

Google+–ը վերջնականապես կփակվի 2019 թվականի օգոստոս ամսին, բայց կշարունակի աշխատել կոորպորատիվ հաճախորդների համար։

Հիշեցնենք, որ  Google+ գործարկվել է 2011 թվականին։

 

Թեգեր: Google