Գիտնականները տեքստը հիշող տառատեսակ են ստեղծել

Գիտնականները տեքստը հիշող տառատեսակ են ստեղծել

Դիզայներները Մելբուռնի արքայական տեխնոլոգիական համալսարանի գիտնականների հետ ստեղծել են տառատեսակ, որը թույլ է տալիս ավելի հեշտ հիշել տեղեկատվությունը:

Տառատեսակը ստացել է  Sans Forgetica անվանումը:

Տառատեսակի առանձնահատկությունը տառի մեջ մասնիկների բացակայությունն  է՝ աչքերը դժվար են ընկալում մասնիկների բացակայությունը, բայց ահա ուղեղն այդպես ավելի լավ է մշակում տեքստը: Թեստավորումը անցկացրել են 400 ուսանողի շրջանում: Արդյունքում պարզվել է, որ նրանք ինֆորմացիոն յուրացրել են 7 տոկոսով ավելի լավ:

Հեղինակները վստահեցնում են, որ  Sans Forgetica տառատեսակը օգնություն է ուսանողներին քննական շրջանում, բայց դրա ամենօրյա օգտագործումը կարող է գլխացավերի պատճառ դառնալ՝ ուղեղի ավելորդ ծանրաբեռնվածության պատճառով:

Թեգեր: new shift, Sans Forgetica