Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 10)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

Simple Repeat Timer. 

Գինը` 0.99$ – անվճար

Չափեք ձեր ժամանակն այս հավելվածի օգնությամբ: Այստեղ հնարավոր է գրանցել ու ջնջել բոլոր տվյալները:

Alphabet: Letter Confidence

Գինը` 2.99$ – անվճար

Սովորեք ճանաչել տառերն այս հավելվածի օգնությամբ: Այն նախատեսված է երեխաների և օտար լեզուներ սովորող մարդկանց համար:

Picture Perfect – All in One

Գինը` 1.99$ – անվճար

Հավելվածի անունն ինքնին խոսուն է: Ստեղծեք ձեր ամենալավ լուսանկարներն հենց դրա միջոցով: Կարող եք ավելացնել ֆիլտրեր, սթիքերներ նաև տեքստային մաս: