5 տեսախցիկով սմարթֆոն LG-ից

LG ընկերութունը պաշտոնապես ներկայացրել է իր նոր ֆլագման սմարթֆոնը, որը ստացել է  V40 ThinQ անվանումը։ Սմարթֆոնն ունի 5 տեսախցիկ, փոշուց և խոնավությունից պաշտպանված կորպուս։

Գաջեթը ստացել  է  6,4 դյույմանոց POLED էկրան,  Snapdragon 845 պրոցեսոր, 6 գբ օպերատիվ և 64 գբ ներկառուցված հիշողություն։  Դիմային երկու տեսախցիկները ստացել է 8+5 մպ մոդուլներ, իսկ հիմնական տեսախցիկը 12+16+12 մգ տարբերակները։

Գաջեթը ստացել է նաև  Boombox ստերեոդինամիկներ, ունի ականջակալի 3,5 մմ բնիկ, USB Type-C–ի  և MicroSD–ի հնարավորություն։

LG V40 ThinQ–ը ձեռք բերել հնարավոր կլինի հոկտեմբերի 8–ից և կարժենա 900 դոլար։