Facebook-ը ներկայացրել է իր առաջին գաջեթները

Facebook-ը ներկայացրել է իր առաջին գաջեթները

Facebook-ը ներկայացրել է իր առաջին ֆիզիկական արտադրանքը: Չնայած տվյալների արտահոսքի ֆոնին, ընկերությունը որոշել է ռիսկի դիմել և ներկայացրել է  Facebook Portal և Facebook Portal+ էկրանները: Դիսփլեյները նախատեսված են տեսազանգեր կատարելու համար:

12 մեգապիքսելանոց տեսախցիկն ունի արհեստական բանականության տարրեր, 4 բարձրախոս և ձայնի ուժեղացուցիչ։Արհեստական բանականության տարրեի շնորհիվ էկրանը կարողանում է դիրքավորվել այնպես, որ կադրում բոլոր զրուցակիցները երևան: Այստեղ նաև թույլատրված է անիմացիոն դիմակների գործածումը:

Facebook Portal-ը կվաճառվի 199 դոլարով, իսկ Portal+-ը՝ 349։ Այս պահին դրանք հասանելի են միայն ԱՄՆ-ում՝ նախնական պատվերով։

Թեգեր: Facebook, Facebook portal