Google -ը ներկայացրել է Pixel Slate պլանշետը

Google -ը ներկայացրել է Pixel Slate պլանշետը

Բացի իր  Pixel 3 иև Pixel 3 XL սմարթֆոնները Google-ը իր ամենամյա շնորհանդեսին ներկայացրել է նաև  Chrome OS-ով աշխատող  Pixel Slate պլանշետը:

Նորույթը ստացել է  12,3 դյույմանող  LCD դիսթփլեյ,մ կորպուսի կողային հատվածներում տեղադրված են բարձրախոսներ, կա վիրտուալ գրիչի և ստեղնաշարի  հնարավորություն: Ընտրության հնարավորությունը մեծ է՝ կարելի է ընտրել  Intel Celeron պրոցեսորով,  4 գբ օպերատիվ և   32/64 գբ ներկառուցված հիշողությամբ տարբերակը, կա նաև  տարբերակ Intel Core m3 պրոցեսորով՝   8+64 գբ հիշողություններով մոդել:

Գաջեթներն ունեն  USB Type-C-ի հնարավորություն, մատնահետքի սքաներ: Առանց տեսախցիկները հարցը չէր լուծվի՝ երկու դեպքում էլ պլանշետները ստացել են 8  մպ հզորությամբ հիմնական և 1.9  կամ 1.8 մպ հզորությամբ դիմային տեսախցիկներ:

Google Pixel Slate-ն ԱՄՆ-ում վաճառվում է $599- $1599 սահմաններում: Ստեղնաշարն առանձին կարելի է գնել 199 դոլարով, իսկ վիրտուալ գրիչը՝ 99-ը:

 

 

Թեգեր: Google, Pixel Slate