Lifesum. սննդակարգի օրագիր iPhone-ում

Առողջ ապրելակերպը տեխնոլոգիաների աշխարհում շարունակում է նոր բարձունքներ գրավել և մեկը մյուսի հետևից շարունակում են ստեղծվել դրան նվիրված հավելվածներ:

LifeSum-ը նախատեսված է նրանց համար, ովքեր ավելի շատ հոգ են տանում իրենց առողջության մասին: Հավելվածը ոչ միայն հետևում է սննդակարգին, այլ նաև հաշվում է ուտելիքի կալորիականությունը, օգնում ընտրել օգտատիրոջն անհրաժեշտ դիետան և այլն: Ներբեռնելով հավելվածը պետք է ուղղակի ֆիքսել ցանկալի արդյունքը և  վերջ:

Բացի այդ, հենց հավելվածի ներսում օգտատերերը կարող են օրագիր վարել, որտեղ կերևա բոլոր օրերի ընթացքում իրենց սպառած և ընդունած կալորիաները:  Lifesum-ի արդյունավետ աշխատանքի համար, պետք է ամեն սնունդ ընդունելուց հետո գրանցել արդյունքը: