iOS, թե Android. փորձագետները հայտնել են՝ որն է ամենապաշտպանված սմարթֆոնը շուկայում

iOS, թե Android. փորձագետները հայտնել են՝ որն է ամենապաշտպանված սմարթֆոնը շուկայում

Փորձագետներն ամերիկյան Apple ընկերության iPhone սմարթֆոնն ամենապաշտպանված հեռախոսն են համարում շուկայում, գրում է Market Watch-ը:

Apple-ի արտադրանքը գերազանցում է Android օպերացիոն համակարգով գործող սմարթֆոններին այն հարցում, ինչ վերաբերում է տվյալների անվտանգությանը, հայտնել է ամերիկյան SiteLock ընկերության վերլուծաբան Ջեսիկա Օրտեգան:

Google-ի օպերացիոն համակարգով գործող սարքերը տվյալները փոխանցում են ընկերության սերվերներին, ինչից հետո օգտատիրոջ անձնական տվյալների հիման վրա կազմվում է նրա «թվային պատկերը»: Այնինչ երբ iOS հարթակը թույլ է տալիս տվյալների մեծ մասը պահել հենց սարքում:

Բացի այդ, iPhone-ը դժվար է կոտրել պաշտոնական խանութից ձեռքբերված հավելվածների միջոցով: Համեմատելով App Store-ն ու Play Market-ը՝ վերլուծաբանները եկել են եզրակացության, որ Google հարթակն ավելի բաց է մշակողների համար, սակայն միևնույն ժամանակ չարագործներին թույլ է տալիս շրջանցել անվտանգության ոչ խիստ պահանջները:

Թեգեր: Android, iPhone, Smartphone