Samsung–ը կհրաժարվի ականջակալի բնիկից

Samsung–ը կհրաժարվի ականջակալի բնիկից

Այն, ինչ Apple–ը 2016–ին արեց իր   iPhone 7–ում,  Samsung–ը որոշել է անել հիմա։ Ընկերության նոր ֆլագմանը` Galaxy Note 10–ը, կթողարկվի առանց ականջակալների բնիկի։

Պետք է նշել, որ այս քայլով ականջակալների 3,5 մմ բնիկները սմարթֆոններից վերանալու եզրին են կանգնած` հաշվի առնելով, որ հարավկորեական տեխնոհսկան երկրորդ ընկերությունն է, որը հրաժարվում է դրանցից։

Սրա շնորհիվ Samsung–ը կմեծացնի մարտկոցի չափերը և մատնահետքի սքաների տարածքն ավելւ ընդգրկուն կլինի։ Ինչպես հայտնում են մասնագետները, հնարավոր է Samsung–ը ականջակալների բնիկը վերացնի, ոչ թե Galaxy Note 10–ում, այլ 2020–ին թողարկվելիք Galaxy S11–ում։