Samsung-ը ներկայացրեց 4 տեսախցիկով սմարթֆոնը

Samsung Electronics-ը ներկայացրել է նոր սմարթֆգոն` «ֆլագմանից փոքր ինչ մատչելի» տարբերակով։

Նորույթը ստացել է  Galaxy A9 անվանուը։ Ի դեպ` գաջեթը դարձել  է առաջին ոչ ֆլագման սմարթֆոնը, որը ստացել է 4 տեսախցիկ։ 24 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկը նախատեսված է ոչ միայն ցերեկային այլ նաև գիշերային լուսանկարահանումների համար։ Galaxy A9 մյուս մոդուլները ապահովում են առանց կորուստ զումը և նկարի խորությունը։

Նոր  Samsung Galaxy A9–ն ունի  Qualcomm Snapdragon 660 պորցեսոր 6 գբ օպերատիվ հիշողություն և 128 գբ ներկառուցված հիշողություն։ microSD  հիշողության կրիչի միջոցով այն կարելի է դարձնել 512 գբ։

Բացի այդ գաջեթը ստացել է  6,3   դյույմանոց SuperAMOLED FullHD+ էկրան։ Չափերով այն փոքր ինչ ավելի մեծ է քան սեպտեմբերին ներկայացված  Galaxy A7–ը։