Windows-ում շտկել են ֆայլերը ջնջող խոտանը

Microsoft  ընկերությունը, իր Windows օպերացիոն համակարգի հերթական թարմացման մեջ շտկել է խոտանը։ Ավելի վաղ օգտատերերից շատերը փոխանցել էին, որ խոտանի պատճառով ֆայլեր են անհետանում համակարգիչներից։

Ընկերությունը նախ կանգնեցրել էր թարմացման տարածումը, ապա արագ շտկել սխալը։ Այս մասին Microsoft–ի ներկայացուցիչները հայտնել են պաշտոնական բլոգում։