Xiaomi–ն 4K և HDR որակով նոր վիդեոնվագարկիչ կթողարկի

Xiaomi–ն 4K և HDR որակով նոր վիդեոնվագարկիչ կթողարկի

Xiaomi ընկերությունը ներկայացրել է իր նոր` Mi Box S  վիդեոնվագարկիչները, որոնք արժեն ընդամենը 60 դոլար։

Mi Box S կարողանում է 4K ձևաչափով HDR նկար ստեղծել` վայրկյանում 60 կադր արագությամբ։ Գաջեթն ունի 4 միջուկանի պրոցեսոր, 2 գբ օպերատիվ և 8 գբ ներկառուցված հիշողություն, Android TV հնարավորություն։ Այստեղ հայտնվել են առանձին կոճակներ Netflix օնլայն կինոթատրոնի համար։

Նախնական պատվերները կարելի է անել հոկտեմբերի 19–ից սկսած։

Թեգեր: 4K, player, video player, Xiaomi