Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 12)

Անվճար դարձած iOS-հավելվածներ (հոկտեմբերի 12)

ittrend.am-ը շարունակում է ներկայացնել Apple App Store-ի օրվա անվճար կամ զեղչված iOS-հավելվածները: Հետևեք մեզ ամեն օր՝ թեժ առաջարկներին տեղեկանալու համար (անհամապատասխանություններից խուսափելու համար խնդրում ենք կարգավորումներից ընտրել ԱՄՆ շուկան):

 

Budgets Pro – Expense Tracker

Գինը` 2.99$ – անվճար

Ստեղծեք ձեր բյուջեն այս հավելվածի միջոցով։ Այստեղ կարելի է ավելացնել մի քանի տարբեր կատեգորիաներ` հագուստ, սնունդ, ժամանց։ Հավելվածը կհաշվարկի և կներկայացնի, թե ինչի վրա, ինչքան գումար է ծախսվել։

PirTie

Գինը` 0.99$ – անվճար

Բացահայտեք գույների աշխարհն այս հավելվածի միջոցով։ Այստեղ հնարավորություն կա «խաղալ» գույների հետ այնքան, ինչքան կցանկանաք։